Սահմանային էսկալացիայի միջազգային արձագանքները

ՍՍոնա Աղբալյան

Ադրբեջանական սադրանքները Հայաստանի ուղղությամբ արժանացան ԱՄՆ ուշադրությանը: Վաշինգտոնը դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին էսկալացիան: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ կրակի դադարեցման պարտավորություններին և իրավիճակը լիցքաթափելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել:

«Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունն ընդգծում է այն փաստը, որը բոլոր չլուծված հարցերը ներառող համապարփակ լուծումը կարող է կարգավորել հարաբերությունները երկու պետության միջև և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին խաղաղ ապրել: Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային քննարկումներին՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար»:

«Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրի հարաբերությունները՝ տարածաշրջանի բնակիչներին թույլ տալով միասին խաղաղ ապրել,-նշված է պետքարտուղարության հայտարարության մեջ:

***

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացրել ՄԱԿ-ում: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը մեկնաբանել է սահմանային վերջին բախումները:

Ֆարհան Հաք (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ) - Մենք աճող մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի վերաբերյալ հաղորդումներին, այդ թվում` գրանցված վերջին միջադեպի վերաբերյալ: Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը, սակայն, հիշեցրել է, որ ՄԱԿ-ը չունի այդպիսի հաղորդումները ստուգելու հնարավորություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում