COVID-ի հակաճգնաժամային առաջին ծրագրից կօգտվեն Սյունիքում կառուցապատում իրականացնող ընկերությունները

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման առաջին ծրագրին: Քերոբյանի խոսքով՝ անհրաժեշտություն  է առաջացել փոխել միջոցառման տրամաբանությունը:

«Նախագծով թույլ են տալիս, որպեսզի այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի ֆինանսավորման շրջանակի մեջ: Բացի այդ, փոխում ենք առաջին ծրագրի տրամաբանությունն  այնպես, որպեսզի այս ծրագրի շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռևս չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից»,- ասաց Քերոբյանը:

Քերոբյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մշակվել է Կենտրոնական բանկի հետ համատեղ:

«Կարևոր նախապայման կա. ընկերությունները պետք է 90-օրա ժամկետում դառնան բաժնետիրական և սկսեն ներդնել իրենց մոտ կորպորատիվ կառավարման սկզբունքները»,-ասաց Քերոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում