ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսին բռնությունների պատճառով հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Թբիլիսին բռնությունների պատճառով հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ երկուշաբթի առավոտվանից ԼԳԲՏ երթին դեմ արտահայտվող ուժերը բողոքի ցույցեր են անցկացնում, օտարերկրացի զբոսաշրջիկ են դանակահարել ականջին օղ ունենալու համար՝ հաղորդում է Interfax-ը:

Միաժամանակ, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը երկուշաբթի հաղորդել է մեկ այլ նմանատիպ միջադեպի մասին: Ըստ հեռուստաընկերության, պուրակներից մեկի մոտ, ենթադրաբար, դարձյալ ականջօղեր կրելու պատճառով, ագրեսիվ մարդկանց ամբոխը հետապնդել է երկու անչափահասի:

Վրաստանի ՆԳՆ-ն արտասահմանցի զբոսաշրջիկի հետ կապված միջադեպի մասին հաղորդել է, որ սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 1989 թ. ծնված քաղաքացի: Նրան սպառնում է ազատազրկում 7-15 տարի ժամկետով:

Ավելի վաղ ԼԳԲՏ-ի հակառակորդները փայտերով և քարերով հարձակվել էին ընդդիմադիր մամուլի լրագրողների վրա, 10-ը վիրավորվել էին:

Ստեղծված լարվածության պատճառով Թբիլիսիում այսօր չկայացավ ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանության համար նախատեսված «արժանապատվության երթը»: Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են բռնություններն ու անհանդուրժողականությունը և Վրաստանի ղեկավարներին ու իրավապահ մարմիններին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ու պաշտպանել քաղաքացիների ինքնարտահայտման իրավունքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում