Միջազգային մամուլի քննադատությունը՝ Բաքվում անցկացվող Եվրո 2020-ի վերաբերյալ

ՍՍոնա Աղբալյան

ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԴԵՀ ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այրվում է նավթի արդյունահանման հարթակը: Հրդեհին նախորդել էր հզոր պայթյուն, որից առաջացած ծխի ամպը տեսանելի էր նաև Բաքվից: Պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, պնդել է, որ Կասպից ծովի իր ծովային հարթակներում վթարներ չեն եղել, և դրանք շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունը ցեխային հրաբխի ժայթքման հետևանք է։ Սկսվել է հետաքննություն:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՌՆԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ. ZDF-Ի ՀՈԴՎԱԾԸ

«Ֆուտբալային հանդիպումներ՝ բռնապետի համար». այսպես է վերնագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության՝ Բաքվում կայացած խաղերի մասին իր վերլուծական անդրադարձը գերմանական ZDF-ի սյունակագիր Մարսել Մուրկհարդը: 2020 թվականին պատերազմելով՝ այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ընկերասեր և հյուրընկալ պետություն, դրա հետ մեկտեղ, ավտորիտար պետության ղեկավարը փորձում է սպորտն օգտագործել որպես մի շոու»,- նշում է հեղինակը: Նա նաև խիստ քննադատել է այսպես կոչված «ռազմավարի պուրակը»՝ այն որակելով սարսափելի ցուցադրություն: Վերլուծաբանի կարծիքով՝ Բաքվի մարզադաշտը քաղաքական հարթակ էր՝ չնայած ՈւԵՖԱ-ի զգուշացումներին: Մուրկհարդը պատմել է նաև Էրդողան-Ալիև եղբայրության և խաղից առաջ Շուշի այցի մասին: Ըստ սյունակագրի՝ փաստ է այն, որ ադրբեջանական «Սոկար» ընկերությունը միլիոնավոր դոլարի հովանավորչություն է կատարել, սակայն ՈՒԵՖԱ-ն չի խոսում դրա մասին:

«ՖՈՐԲՍԻ» ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ԵՎՐՈ 2020»-ԻՆ

Ադրբեջանի և ֆուտբոլի թեման նաև հեղինակավոր Ֆորբսի հոդվածում է: Հոդվածագիրը պատմում է Բաքվում կայացած Եվրո 2020-ի Դանիա-Չեխիա քառորդ եզրափակիչ խաղի մասին և ընդգծում, որ Դանիայում այն բանավեճի առիթ է դարձել: Դանիայում դեմ են եղել, որ սպորտային իրադարձություններն անցկացվեն մի երկրում, որտեղ անարգում են մարդու իրավունքները: Դանիական ֆուտբոլային միությունն արձանագրում է, որ մարդու իրավունքների ոտնահարումը հովանավորում է անձամբ բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը, և ապագայի համար նման սխալը չկրկնելու նոր ծրագիր է պետք, քանի որ մարզիկներին ու ֆուտբոլիստներին չես կարող մեղադրել այդպիսի երկրում խաղալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում