Աշոտյանն այս խորհրդարանի համար երկար կյանք չի կանխատեսում

ԱԱրսեն Մկրտչյան

«Պատվիվ ունեմ» դաշինքը Սահամադրական դատարանում վիճարկում է արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները, միևնույն ժամանակ չի հերքում՝ պատրաստ են վերցնել իրենց հասանելիք խորհդարանական մանդատները, թեպետ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս խորհրդարանի համար երկար կյանք չի կանխատեսում:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ - Այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ Հայաստանին: Աշխարհն ուզում էր ունենալ լեգիտիմության մանդատը թարմացրած իշխանություն` տարածաշրջանային հետագա զարգացումների համար չեզոքացնելու այն բորբոքված օջախը, որին վերածվել էր Հայաստանը:

ՀՀԿ փոխնախագահն արտաքին աշխարհին ու ՀՀ իշխանություններին վստահեցրեց՝ վերջին ընտրությունները քաղաքական կայունություն չեն բերելու: Հիշեցրեց՝ ընտրությունները չեն ճանաչում որպես Արցախի կորստի լեգիտիմացում, իսկ իրենք խորհրդարանում իշխանության համար դժոխք են ստեղծելու՝ զուգորդված փողոցային պայքարով:

Արմեն Աշոտյան -  Այս հանդարտությունը թվացյալ է, թեթև կայծ է պետք, որը կարող է լինել ներսից ու դրսից: Փողոցային պայքարը Հայաստանում չի ավարտվել:

Հանրապետական գործիչը չշտապեց գնահատական տալ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքերին, որոնք արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից:

Աշոտյանը չի կասկածում՝ արտահերթ ընտրությունները կեղծվել են: Ըստ նրա՝ արդար ընտրության պարագայում իշխանությունը կրկին ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը կլիներ, սակայն 7-10 տոկոս ձայն պակաս՝ ներկայիս արդյունքներից:

ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքով չեն չստացել դաշինքներիի համար անցողիկ 7% ձայնը, սակայն որպես երրրորդ ամենաշատ քվե ստացած՝ իրավունքի ուժով անցել են խորհրդարան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում