ՄՄարիամ Մխիթարյան

Կիևն ընդունել է օրենք Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին

Կիևն ընդունել է օրենք Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրենք Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին, որի հեղինակը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է՝ գրում է BBC-ն:

Օրենքով Ուկրաինայի բնիկ ժողովուրդ են համարվում այն էթնիկ համայնքները, որոնք ստեղծվել են երկրի տարածքում, ունեն իրենց սեփական լեզուն, մշակույթը և ավանդույթները, բայց չունեն «մայր» պետություն Ուկրաինայից դուրս:

Այս չափանիշներին են համապատասխանում Ղրիմի թաթարները, ինչպես նաև թերակղզու փոքրաթիվ ժողովուրդները՝ կարաիմներն ու կրիմչակները, որոնց ընդհանուր թիվը չի գերազանցում երկու հազարը:

Ուկրաինական նոր օրենքով հանրապետության բնիկ ժողովուրդներ չեն համարվում ռուսները, հունգարացիները, լեհերը, հրեաները, հայերն ու բելառուսները: Նրանք ազգային փոքրամասնություններ են Ուկրաինայի տարածքում, և նրանց իրավունքները պաշտպանված են առանձին օրենքով:

Ռուսաստանի ղեկավարությունը՝ վրդովված այն փաստով, որ ռուսները չեն համարվել բնիկ ժողովուրդ, խիստ քննադատել է փաստաթուղթը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին օրինագիծն անվանել է ռուսների դեմ զանգվածային ոչնչացման զենք, այն համեմատել է նացիստական Գերմանիայի օրենքների հետ՝ միաժամանակ հիշեցնելով Վոլոդիմիր Զելենսկու հրեական ծագումը:

Պուտինը կանխատեսել է, որ «Բնիկ ժողովուրդների մասին» օրենքի ընդունումից հետո միլիոնավոր ռուսներ ստիպված կլինեն արտագաղթել կամ ««դառնալ» ուկրաինացիներ»:

Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր օրենքին կողմ է քվեարկել 325 պատգամավոր և այն ընդունվել է ծափահարություններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում