Խարդախություն, պաշտտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք, փաստաթղթերի կեղծում. 4 հոդվածով քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա: Վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել Դատական դեպարտամենտի՝ 2016-18 թվականներին պետական միջոցների կառավարումը: Ըստ ՊՎԾ ուսումնասիրության՝ խախտումներն առանձնապես խոշոր չափերի են՝ մոտ 42 միլիոն դրամի:
Արա Եղոյան (ՀՀ ՊՎԾ ղեկավարի տեղակալ) - Դատական դեպարտամենտի պետի հրամանով թվով 9 աշխատակից իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր, սակայն ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որտեղից ներկայացրել են գիշերակացի փաստաթղթեր, իրականում չեն ունեցել հյուրանոցային ծառայության մատուցման հնարավորություններ կամ զբաղվել են այլ գործունեությամբ:
ՊՎԾ ղեկավարի տեղակալն ընդգծում է՝ ներկայացված գիշերակացի փաստաթղթերը համեմատվել են նաև պետեկամուտների կոմիտեի տվյալների հետ: Ստուգել են նաև Դատական դեպարտամենտ մուտքի և ելքի սարքի արձանագրությունները, պարզվել է՝ հրամանով մարզեր գործուղված աշխատակիցները շարունակել են ներկայանալ Երևանում գտնվող աշխատավայր:
Արա Եղոյան - Փաստաթղթով գործուղված անձը առավոտյան ներկայացել է աշխատանքի, դուրս է եկել ընդմիջման, այնուհետև վերադարձել է:
Նշված աշխատակիցներից երկուսը, ի դեպ, ըստ Արա Եղոյանի, արդեն զբաղեցնում են բարձր պաշտոններ՝ դատավոր են: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման խախտումների վերաբերյալ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել:

Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք

Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի

Մեղադրյալը բանկից հափշտակել է 802 մլն 968 հազար դրամ. հանցավոր սխեմայում ներգրավել է այլ անձանց

288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ

Մոնտեվիդեոյում և Ուրուգվայի քաղաքներում խորհրդանշական կառույցները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Մինչև մեր զինվորների նախաճաշելը հետևեցի սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան



