ՄՄարիամ Մխիթարյան

ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսը հաղթած երկրներում հնդկական շտամի սպառնալիքի մասին

ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսը հաղթած երկրներում հնդկական շտամի սպառնալիքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն զգուշացրել է, որ COVID-19-ին հաղթած արևմտյան երկրներում հնդկական շտամի տարածման սպառնալիքը պահպանվում է՝ հաղորդում է РИА Новости-ն:

Հունիսի 24-ին հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել է, որ կորոնավիրուսի հնդկական շտամը, որը շատ ագրեսիվ է, արագ կտարածվի եվրոպական բոլոր երկրներում: Բժիշկը նշել է, որ մինչև 2021 թվականի օգոստոսը եվրոպական տարածքում COVID-19-ի դեպքերի 90 տոկոսը կլինի վիրուսի «դելտա» տարբերակը: Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ավելի քան 35 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսի այդ տեսակով:

«Դելտան» (հնդկական շտամ) շատ արագ տարածվում է նաև Թուրքիայում: Այս շտամով  վարակի 138 դեպքը հասել է 224-ի, որից 134-ը՝ Ստամբուլում:

Հնդկական շտամի դեպքերն աճել են նաև հարևան Վրաստանում՝ երեքից հասնելով յոթի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում