ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիան անհանգստացած է Կուրիլյան կղզիներում ռուսական զորքերի ակտիվությունից

Ճապոնիան անհանգստացած է Կուրիլյան կղզիներում ռուսական զորքերի ակտիվությունից

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին անհանգստացած է Կուրիլյան կղզիներում, մասնավորապես Կունաշիրի կղզում, ռուս զինվորականների գործողություններով՝ հաղորդում է Reuters-ը:

«Ռուսաստանը շարունակում է իր ռազմական գործունեությունը Հեռավոր Արևելքի տարածաշրջանում»,- ասել է Կիշին Հոկկայդո կղզու Չիտոսե ռազմաբազա կատարած այցի ժամանակ: Նա ուշադրություն է հրավիրել Կունաշիրի կղզում Ռուսաստանի հրթիռային կայանքների տեղակայման, Ճապոնական և Օխոտի ծովերի վրայով թռչող ռուսական ռադիոլոկացիոն ինքնաթիռների և կործանիչների թռիչքների վրա:

Հունիսի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը հայտարարել էր Կուրիլյան կղզիներում և Ճապոնական ծովի ջրերում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Մարտական ​​պատրաստության միջոցառումներին մասնակցել է ավելի քան 10 հազար զինծառայող, 500 միավոր ռազմական տեխնիկա, 32 ինքնաթիռ, 12 նավ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում