ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են ավտոբուսի կանգառում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են ավտոբուսի կանգառում

Անգլիական Քենթ կոմսության կանգառներից մեկում անծանոթ քաղաքացին հայտնաբերել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության 50 էջանող գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են հիմնականում Սև ծովում Ղրիմի մերձակայքում Defender բրիտանական ականակրի տեղաշարժին, և հանձնել է BBC-ին:

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ընդունել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից փաստաթղթերի կորստի փաստը: Կատարվում է հետաքննություն:

Այս առիթով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հեգնել է՝ հարց ուղղելով բրիտանական խորհրդարանին, թե «ի՞նչ իմաստ ունի զգուշանալ ռուս հաքերներից, եթե կան բրիտանական ավտոբուսի կանգառներ»:

Փաստաթղթերից պարզ է դարձել, որ կազմակերպելով ավիակրի անցումը Ղրիմի ափերի մոտով՝ Լոնդոնը ցանկացել է իր աջակցությունը հայտնել Կիևին և ընդգծել, որ Մեծ Բրիտանիան չի վախենում օգտագործել ուկրաինական համարվող ջրերը:

Անցյալ շաբաթ ռազմանավի գործողությունները մեծացրին դիվանագիտական ​​լարվածությունը Միացյալ Թագավորության և Ռուսաստանի միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում