Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԵՄ արտգործնախարարները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ ընտրությունը և կարևորել տարածաշրջանում վստահության ամրապնդումը

ՄՄերի Ներսիսյան

Եվրոպական երկրների արտգործնախարարների` Արևելյան գործընկերության երկրներ առաջին համատեղ այցն ավարտվեց դրական գնահատականով: Դիվանագետները հունիսի 25-26-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի տրամադրած լիազորության շրջանակում եղան Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։

Այցի արդյուքները նախարարներն ամփոփեցին Թբիլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Արտգործնախարարները ևս մեկ անգամ վերահաստատեցին ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում. Դա ԵՄ-ի համար ունի ռազմավարական նշանակություն՝ շեշտեցին դիվանագետները: Հայաստան կատարած այցի մասին Ռումինիայի ԱԳ նախարարը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Բոգդան Աուրեսկու, Ռումինիայի ԱԳ նախարար - Մենք գնահատում ենք ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը, ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը: Ես ընդգծել եմ, որ արդեն նախկին կառավարության կողմից երկրի ժողովրդավարացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը պետք է Հայաստանի համար դառնա նոր ռազմավարական առաջնահերթություն:

Արցախյան երկրորդ պատերազմը հաշվի առնելով՝ դիվանագետները մանրամասնել են՝ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ: Աուրեսկուն ընդգծել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար:

Բոգդան Աուրեսկու - Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին:

Հարավային Կովկասի տարածաշրջանում հասարակությունների միջև վստահության կարևորությունն ընդգծեց Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը: Նա ասաց, որ այսօր իրենք ցանում են առաջին սերմերը: Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:

Ալեքսանդր Շալլենբերգ, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար - Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են՝ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք՝ այս գործընթացն սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել:

Կայունություն ու կանխատեսելիություն. ահա սրանց կարիքն ունի տարածաշրջանը՝ կարծում է Լիտվայի արտաքին գործերի նախարարը: Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարեց՝ Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Գաբրիելիուս Լանդսբերգիս, Լիտվայի ԱԳ նախարար - Այցը լավ առիթ էր լսելու կողմերի կարծիքները՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Պետք է օգնենք Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահության կառուցման հարցում: Ուրախ եմ, որ Եվրամիությունը նույնպես՝ Վրաստանի ղեկավարության հետ ներգրավվել է հայ գերիների վերադարձի և ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանին տրամադրման գործընթացում: Ես հույս ունեմ, որ սա կարող է շարունակվել:

Տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը Բաքուն տապալում է՝ հիշեցրեց «Լուրերը» հարցուպատասխանի ժամանակ՝ հավելելով՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչը սրել է տարածաշրջանային լարվածությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նման ապակառուցողական քայլը, Հայաստանի առաջարկը հարցի լուծման ուղղությամբ և ի՞նչ ուղերձ եք հղել այս հարցով Բաքվում:

Ալեքսանդր Շալլենբերգ - Չէինք ցանկանա ներկայացնել Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումների բոլոր մանրամասները: Դուք իրավացի եք: Կան հարցեր, որոնց պետք է առերեսվենք: Այդ ամենը սահմանների սահմանագծման, սահմանազատման և ազատ արձակման՝ վստահության կառուցման ընդհանուր տեսության ներքո է: Այդ ամենը կազմել է մեր քննարկումների գերակշիռ մասը: Սակայն խնդրում եմ հասկանալ, որ առաջնահերթ մենք ցանկանում ենք այդ ամենի մասին տեղեկացնել մեր գործընկերներին և գերագույն հանձնակատարին, մինչև մանրամասները հանրությանը ներկայացնելը:

Եվրոպացի արտգործնախարարների այցի վերաբերյալ զեկույցը կներկայացվի հուլիսին նախատեսված ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում