ՀՀայկարամ Նահապետյան

Հայաստանի Մ16 հավաքականը` ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

Հայաստանի Մ16 հավաքականը` ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

Հունիսի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվել է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։

Խաղային վերջին  օրը Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հայաստանի Մ15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ16 հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Լիբանանի Մ16 թիմին:

Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող։ 

Մրցաշարի «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Լիբանանի Մ16 հավաքականին, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում