ԿԿարմեն Ղուկասյան

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում