ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն արգելափակել է իրանական մոտ 30 կայք

ԱՄՆ-ն արգելափակել է իրանական մոտ 30 կայք

Ամերիկյան իշխանություններն արգելափակել են իրանական մոտ 30 ինտերնետային պորտալ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության աղբյուրը:

Սահմանափակումները կիրառվում են Իրանի իսլամական հեռուստատեսության և ռադիոյի միության (IRTVU) 33 կայքի նկատմամբ, որոնց վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Արգելափակման մասին որոշումներն ընդունել է ամերիկյան դատարանը:

Գործակալությունը նշել է, որ իրանական կայքերի արգելափակումը տեղի է ունեցել նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո Վաշինգտոնի ու Թեհրանի «հարաբերությունների սրման» ֆոնին:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​առաքելության խոսնակ Շահրուխ Նազեմին կայքերի արգելափակումը համարել է խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ: New York Times-ը գրում է, որ Թեհրանը պատրաստվում է վիճարկել Վաշինգտոնի որոշումը օրինական ճանապարհով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում