Սննդամթերքի մակնշումն ավելի ընթեռնելի կդառնա. փոփոխություններ ԵԱՏՄ կանոնակարգում

ԳԳոհար Սիմոնյան

Սննդամթերքի մակնշումը կդառնա ավելի ընթեռնելի: Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններն ուժի մեջ են մտել:

Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Արտադրող կազմակերպությունների կողմից շուկա էր բաց թողնվում արտադրանք, որը անընթեռնելի մակնշում էր պարունակում, և կարգավորված չէր դրանց տառաչափերի մեծության կարցը:

Ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ մաքսային տարածքում գործող բոլոր արտադրողներին տրվել էր 3 տարի ժամանակ իրենց արտադրանքը համապատասխան չափանիշների բերելու համար: Նոր փոփոխություններով, մասնավորապես, արտադրման և պահպանման ժամկետի մասին տեղեկությունները պետք է նշվեն ոչ պակաս, քան 2 մմ տառաչափով:

Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Բաղադրության, պահման պայմանների, արտադրողի անվան, գտնվելու վայրի և այլնի մասին տեղեկությունները պետք է նշվեն ոչ պակաս, քան 0,8 մմ տառաչափով, նույնպես՝ փոքրատառ։

Նոր կանոնակարգով՝ սննդամթերքի փաթեթի վրա հորինված անունները պետք է հստակ նշվեն անվանման մեջ կամ դրա անմիջական հարևանությամբ:

Վահե Դանիելյան - Սահմանվել են մակնշման հատուկ չափանիշներ՝ ապրանքատեսակում չօգտագործված բաղադրատարրերի մասով։ Տեխնիկական կանոնակարգի նոր փոփոխություններով, հայերենից բացի, պարտադիր է դարձել նաև ռուսերենի մակնշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում