ԱԱրևիկ Աբելյան

Ի բոլոր սրտէ կ'աղօթենք, որ Հայրենիքէն ներս նպաստէք համերաշխութեան հաստատման. Երուսաղեմի հայոց պատրիարքը՝ Նիկոլ Փաշինյանին

Ի բոլոր սրտէ կ'աղօթենք, որ Հայրենիքէն ներս նպաստէք համերաշխութեան հաստատման. Երուսաղեմի հայոց պատրիարքը՝ Նիկոլ Փաշինյանին

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Յարգարժան Տիար Փաշինեան,

 

Այսու կու գանք շնորհաւորել Ձեզ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուելու առթիւ:

 
Ի բոլոր սրտէ կ'աղօթենք, որ Հայրենիքէն ներս նպաստէք համերաշխութեան հաստատման եւ իրականացնէք մեր ժողովուրդի ակնկալիքները՝ բարձրացնելով Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններու անվտանգութիւնը, բարեփոխէք Հայոց Բանակը եւ նպաստէք անոր մարտունակութեան վերականգնման, զարգացնէք տնտեսութիւնն ու բարելաւէք մեր Հայրենիքի ընկերային պայմանները:
 
Անգամ մը եւս կը շնորհաւորենք Ձեզ եւ կ'աղօթենք Ձեր քաջառողջութեան եւ պարտականութիւններու յաջող կատարման համար եւ կ'ակնկալենք օր մը Ձեզ տեսնել Սուրբ Երկրի մէջ»,- ասված է Երուսաղեմի հայոց պատրիարքի շնորհավորական ուղերձում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում