Ես տեսա հայերի, որոնք մեծ հույսեր ունեին ազատ ընտրությունների արդյունքից. Ֆիլիպ Կուրար

ԳԳայանե Թամամյան

Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքներն են ամփոփել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևան գործուղված դիտորդները:

Առաքելությունն իրականացնող խմբի ղեկավար Ֆիլիպ Կուրարն այսօր հայտարարել է, որ ընտրություններն անսովոր լարվածության մթնոլորտում են անցկացվել, որը քաղաքական և անվտանգային համատեքստում հիմնականում կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և 44-օրյա պատերազմից հետո 2020-ին կնքված հրադադարով:

Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելությունն իրականացնող խումբը ընտրությունների ընթացքը, սակայն, դրական է գնահատել, նկատել որոշ խախտումներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում