ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևում է արտահերթին

ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում է նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որի անդամներն արձանագրել են ոչ էական խախտումներ:

Քվեարկության ժամանակ տարբեր ծառայությունների գրանցած խախտումները համակարգային չեն և չեն կարող ազդել կամարտահայտման արդյունքի վրա: Այս մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը: Նա նաև նշել է, որ քվեարկության առաջին երեք ժամերին ինքն այցելել է 10 տեղամաս և խախտումներ չի արձանագրել: Բացի դրանից՝ ԱՊՀ առաքելության ղեկավարը բարձր է գնահատել ԿԸՀ աշխատանքն ընտրություններին նախապատրաստելու գործում:

Նման տեսակետ է հայտնել նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին՝ նշելով, որ քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չի արձանագրել: «Ընտրական գործընթացն անցնում է հանգիստ, գործնական, զգալի թերացումներ մեր առաքելության դիտորդները չեն արձանագրել»,- նշել է Կոմարովսկին:

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն առանձնացրել են Հայաստանում ընտրությունների լավ կազմակերպվածությունը: Կառույցի քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկին հայտարարել է, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ խորհրդարանական ընտրությունը բարձր մակարդակով է կազմակերպված: Կոբիցկիի խոսքով՝ ԿԸՀ-ն ամեն ինչ արել է, որ ընտրություններն անցնեն օրենսդրության և ժողովրդավարական նորմերին համապատասխան, և իրենք, ընդհանուր առմամբ, դիտողություններ չունեն:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքից գոհ է նաև ռուսաստանցի սենատոր Վադիմ Դենգինը, որը նույնպես Հայաստանում դիտորդական խմբի անդամ է:

Ըստ նրա՝ ընտրություններն ընթանում են սահուն, խախտումներ չեն արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում