Մեկ ա, ժողովուրդն ա որոշում. Սամվել Բաբայանը մասնակցել է քվեարկությանը

ԱԱրման Գալոյան

«Ազատական» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ընտրություններին մասնակցել է 9/46 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արդեն իսկ գրանցված միջադեպերին, նա խորհուրդ է տվել հանգստանալ: «Ընտրություն է: Ոչ դրանով սկսվում է, ոչ դրանով ավարտվում: Խորհուրդ կտայի հանգիստ մնան: Մեկ ա, ժողովուրդն ա որոշում: Ոչ կրակոցից են վախենում, ոչ մի ուրիշ բանից»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա՝ լարվածություն լինելու է, քանի որ ընտրություններին մասնակից 25 ուժերից 3-4-ն են անցնելու, մյուսները պարտվելու են:

«Բա պիտի լարված լինեն, բա ի՞նչ անեն: Մարդիկ չարչարվել են, ժողովրդի վստահությունը որ չեն ստացել, լարվածություն պետք է լինի»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում