Քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Ռոբերտ Քոչարյան

ԱԱրման Գալոյան

Քվեարկել եմ առաջին հերթին հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը: 

Նա այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 7/3 ընտրական տեղամասում:

Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դեմ այսօր տարածված հակաքարոզչական նյութերին՝ որակելով այն օրենքի կոպիտ խախտում: «Եթե ոստիկանությունը մոտակա մեկ-երկու ժամում չհայտնաբերի հանցագործներին, մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,- ասաց նա: Քոչարյանն անդրադարձավ իրենց դաշինքի թեկնածուներից «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալությանը: «Ձերբակալությունն աբսուրդի ժանրից էր: Չեմ կարծում, որ այստեղ որևէ հիմք կար: Ինքն իր կարծիքն էր հայտնել, և չեմ կարծում, որ դա ճնշման արտահայտություն է»,- ասել է Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում