Այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ դիմումներ չունենք. Արմեն Սմբատյան

ԱԱննա Ավետիսյան

Բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովների հետ կապի մեջ ենք: Բոլոր 1996 տեղամասերն սպասարկում են ընտրողներին: Այս մասին «Լուրերի» հետ զրուցյում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ինչու 1996, քանի որ 12 տեղամաս ձևավորվել են քրեկատարողական հիմնարկներում: Ընդհանուր՝ 2008 տեղամաս:

Կոչ եմ անում բոլորին գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց քվեարկությունը: Դրա համար պետությունը, ԿԸՀ-ն հոգացել և պատրաստվել է, որպեսզի հասարակությունը կատարի իր ընտրությունը:

Այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ դիմումներ, բողոքներ չունենք: Ցանկացած իրավիճակում փորձում ենք լինել օպերատիվ»,- ասած Սմբատյանը՝ կրկին հիշեցնելով ընտրության կարգը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում