Հունիսի 19 -ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Հայաստանում այսօր լռության օր է, իսկ վաղը քաղաքացիները կընտրեն խորհրդարան:

Ընտրություններին ընդառաջ. նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ:

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Լյուքսեմբուրգյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմին:

Ռուսաստանը Հայաստանին 3.2 մլն դոլար օգնություն կտրամադրի հետպատերազմյան վերականգնման համար: 

Անտոնիու Գուտերեշը վերանշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Իրանի նախագահ է ընտրվել դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին: 

Վանում հայտնաբերվել է 2800 տարվա վաղեմության ուրարտական ամրոց: 

«Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է: 

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում