Համապետական ընտրությունների քվեարկության գործընթացը գտնվելու է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում. ՀՀ գլխավոր դատախազություն

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ քաղաքացիներին և այլ սուբյեկտներին հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես քվեարկության ընթացքին բնորոշ ընտրական հանցագործություններ, ինչպես նաև դրանց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների մասին:

«Համապետական ընտրությունների քվեարկության գործընթացը գտնվելու է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին զգուշացնում ենք զերծ մնալ հանցավոր արարքներ թույլ տալուց, ընտրությունների արդյունքների վրա ազդելու ապօրինի փորձերից»,- մասնավորապես ասվում է դատախազության տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում