Հունիսի 18-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը կոչ է անում դադարեցնել հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ դատը:

Բանակի անունը չշահարկել. գնդապետները դիմել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և որպես ռազմական փորձագետ ներկայացողներին:

Դատախազությունը հաստատել ու մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործը: 

Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

ԿԳՄՍ նախարարի վստահեցմամբ՝ կրթական հաստատությունները զերծ են քաղաքական գործընթացներից: 

Ֆրանսիայի դատախազությունը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համար պահանջել է ևս վեց ամսվա ազատազրկում, հավանաբար՝ պայմանական, և ավելի քան 3000 եվրո տուգանք:

Օրվա կորոնաթվերի մասին. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք: Առողջացել՝ 238, մահացել՝ 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում