Իրանում նոր նախագահ են ընտրում

ՍՍոնա Աղբալյան

Իրանում նախագահական ընտրություն է: Առավոտյան ժամը 7-ին մեկնարկել է քվեարկությունը, որ կտևի մինչև կեսգիշեր, անհրաժեշտության դեպքում՝ կերկարաձգվի ևս 2 ժամով։ Քվեարկելու իրավունք ունի մոտ 60 մլն մարդ, բայց, ըստ հարցումների, մասնակցությունը 50%-ից էլ քիչ էլ լինելու։ Երկրում գործում է 72 հազար ընտրատեղամաս։ Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել ևս 133 երկրում։ Նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու։

Ավելի վաղ երեք թեկնածու հայտարարել էր մասնակցությունից հրաժարվելու մասին։ Գերագույն հոգևոր առաջնորդը, երկրի նախագահն ու արտգործնախարարն առաջին քվեարկողների թվում էին:

Այաթոլլահ Ալի Խամենեի (Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ) - Նույնիսկ մեկ ձայնը կարևոր է: Որևէ մեկը չպետք է ասի. «Իսկ ի՞նչ է փոխելու իմ քվեն: Այդ մեկը միլիոն է դառնալու, երբ գումարվի»:

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կլինի երկրորդ փուլ, որը կարող է անցկացվել հունիսի 25-ին։ Արդեն երեք թեկնածու ինքնաբացարկ է հայտարարել՝ դուրս գալով ընտրապայքարից՝ հօգուտ արդարադատության նախարար Էբրահիմ Ռայիսիի, որ ամենահավանական հաղթողն է:

Նշենք, որ իրանական փորձագիտական շրջանակների գնահատականներով՝ ընտրություններին մասնակցությունն այս տարի կարող է աննախադեպ ցածր լինել երկրում չդադարող գնաճի, գործազրկության բարձր մակարդակի շուրջ աճող դժգոհության պատճառով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում