ՀՀ-ում կա ապագա, և ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Փաշինյան

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց՝ այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու կուսակցության եզրափակիչ նախընտրական հավաքը:

Փաշինյանը նշեց՝ հավաքը դառնալու է ամենամասշտաբայինը նախընտրական քարոզչության ընթացքում:

«Ես հանդես կգամ ծրագրային ելույթով, կխոսեմ մեր անելիքների մասին, և ամենակարևորը՝ այսօրվա իրադարձությունը, սակայն, պետք է դառնա ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը Հանրապետության հրապարակում և արձանագրումը քաղաքացիական կամքի, միասնականության ՀՀ-ում, որով մենք պիտի աներկբա և աներեր արձանագրենք, որ ՀՀ-ում ապագա կա, որ ՀՀ-ում կա ապագա, և ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որը տեղի է ունենալու կիրակի օրը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում