Ամրոց-պետություն դառնալու համար 800 մլն դոլար է անհրաժեշտ. «Վերելք» կուսակցություն

ԱԱննա Ավետիսյան

«Վերելք» կուսակցությունը քարոզարշավի 10-րդ օրը զինվորական կոշիկների արտադրամասում է։ Ռազմարդյունաբերության ոլորտը քաղաքական ուժի հատուկ ուշադրության կենտրոնում է:

Ալեքսան Մինասյանը վստահ է՝ համազգեստի որակը՝ հատկապես կոշիկը, զինվորի գործողությունների հաջողության գրավականներից մեկն է։ Հագուստը, իհարկե, կարևոր է, բայց ամուր պարիսպներ ունենալն էլ երկրորդական չէ՝ ասում է Մինասյանը:

Ալեքսան Մինասյան, «Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար - Մենք պետք է ամրացնենք մեր սահմանները բետոնային աշխատանքներով, որը թույլ կտա մեր զինվորներին նույնպես պաշտպանված զգալ:

«Վերելքում» նաև հաշվել են՝ 800 մլն դոլար հատկացնելով՝ հնարավոր է ամրոց-պետություն դառնալ:

Կուսակցության հաջորդ հանդիպումը առողջապահական համակարգի ներկայացուցիչների հետ էր: Բուժաշխատողներին «Վերելքի» ղեկավարը բժշկական լեզվով է բացատրում անվտանգության խնդիրները:

Ալեքսան Մինասյան - Առաջինը մեր պաշտպանության խնդիրն է: Անվտանգությունը կհամեմատեմ մաշկի հետ: Մենք մեր մաշկը փորձում ենք պահել ողորկ ու լավ: Մեր պետությունն էլ, կուզեմ, իր մաշկը պահի ողորկ ու հարթ, բայց դրա համար ջանքեր են պետք:

Զենքով մարդը դեռ զինվոր չէ, պետք է զինվորներին կրթել՝ նշում է Մինասյանը, շեշտում՝ դիվանագիտությունն արդյունք կունենա միայն այն դեպքում, երբ դիվանագետի թիկունքը լինի ամուր:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում