«Միասնական հայրենքը» քաղաքացիներին կոչ է անում հունիսի 20-ին անպայման մասնակցել արտահերթին

ԱԱնուշ Մուրադյան

Քարոզարշավի ավարտին մնացել է 3 օր, և «Միասնական հայրենիքը» քաղաքացիներին կոչ է անում հունիսի 20-ին անպայման մասնակցել արտահերթին: Նորաստեղծ ուժի շարքերում կարծում են՝ այս օրերին անտարբերությունը պարզապես անթույլատրելի է, հավասար դասալքության:
 
«Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրերը բազմազան են: Օրենքի գերակայությամբ հասարակություն կառուցելու համար են պայքարի դուրս եկել՝ ասում է ցուցակի առաջին համարը: Լուսինե Ավագյանի խոսքով՝ հիմա առավել, քան երբևէ երկիրը պառակտված է, գերակայում են քաոսն ու անտարբերությունը: Այս իրավիճակի հանգուցալուծման սեփական բանաձևն ունեն, ինչը տեղ է գտել նաև կուսակցության անվանման մեջ:

Չեն քննադատելու, չեն վիրավորելու, բայց հատ առ հատ ամրագրել են գործող ու նախկին իշխանությունների թույլ տված սխալները՝ նշեց կուսակցության հիմնադիրը: Մհեր Տերտերյանի խոսքով՝ անկախ հունիսի 20-ի արդյունքներից՝ իրենց ուժը ընտրապայքարին մասնակցելով նոր թեզեր է առաջադրում: Այս համատեքստում նա կանգ առավ պաշտպանական ոլորտի հարցերի վրա:
 
Նախընտրական ծրագրում կուսակցությունը հատուկ ուշադրություն է դարձրել պահեստազորի զարգացմանը: Ասում են՝ 44-օրյա պատերազմին այս օղակը չգործեց ինչպես պետք է, հետևաբար մարտական պատրաստության խնդիրները պետք է բերվեն առաջին պլան:
 
Վերազինման ծրագրեր ունեն նաև գյուղոլորտում: Կուսակցությունը կողմ է նորից ոլորտային նախարարություն ունենալուն, որ արդյունավետ կառավարման շնորհիվ երկրում ոչ մի թիզ հող անմշակ չմնա:

«Միասնական հայրենիքում» վստահ են՝ գյուղոլորտի զարգացումը շղթայաբար կբերի տնտեսության զարգացմանն ու արտահանման հնարավորությունների աճին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում