ՔՈ կուսակցությունը կոչ է անում խոսքն ատելությամբ կառուցած որևէ ուժի ձայն չտալ

ԱԱրթուր Խաչատրյան

Քարոզարշավի առաջին օրերին պարզ դարձավ, որ քարոզչության ամբողջ ընթացքի համար հնարավորություն չկա, քանի որ մրցակից ուժերի մոտ գերիշխում է ատելության խոսքը՝ այսօր հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը: Ըստ նրա՝ նման պայմաններում գրեթե անհնար է ընտրողին ուղերձ հասցնել, ուստի կոչ են անում խոսքն ատելությամբ կառուցած որևէ ուժի ձայն չտալ:
 
Սահակյանը հայտարարում է, որ «Քաղաքացու որոշումը» գաղափարի վրա հիմնված կուսակցությունը է, քանի որ երբեք չեն վազել աթոռի հետևից: Քաղաքական գործիչը մի քանի անգամ ակնարկեց, որ եղել են առաջարկներ, որոնցից հրաժարվել են, քանի որ այդ ճանապարհով չէին կարողանա իրենց ծրագրերն իրագործել:

Սուրեն Սահակյան («Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար) - Աշխատել ենք ամեն ինչ անել, որ այսօր բարձր գլխով կարողանանք ասել, որ մաքուր անցյալ ունենք: Մենք չենք տրվել աթոռակռվին: Մենք 100 անգամ հրաժարվել ենք այդ աթոռներից: Մերժել ենք ատելությունը: Եվ ունենք թիմ, որը կտրականապես տարբերվում է մնացածից:

Ընտրությունների նախաշեմին կուսակցությանը հաջողվել է ներկայացնել հավակնոտ ծրագիր: Եվ քաղաքական ուժի առաջնորդների ցանկությունն է, որ ընտրողները քվեարկելիս նկատի ունենան հենց ներկայացված ծրագրերի որակը: Սահակյանը նախ և առաջ առանձնացնում է իրենց առաջարկած սոցիալական բաղադրիչը:

Սուրեն Սահակյան - Քանի դեռ մենք չգնանք զարգացման ճանապարհով, որ մարդիկ կրթված լինեն, ապա ո՛չ միայն Ղարաբաղը չենք կարողանալու պահել, հետ բերել:

Կուսակցության առաջնորդները հույս ունեն, որ քաղաքացիներն իրենց կվստահեն և կքվեարկեն համար 17-ի օգտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում