Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Այս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը. Նիկոլ Փաշինյան

ՄՄայա Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը քարոզարշավն սկսեց Այնթապից: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց գյուղոլորտի կատարված ու սպասվող ծրագրերը:

Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար - Մինչև 3 հեկտար տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ոռոգման ջրի վարձ չենք վերցնելու:

Մասիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց գործարարության համար ստեղծված պայմանների մասին: Հիշեցրեց Լոռիում կրպակի սեփականատիրոջ շնորհակալությունը, որ նախկինի նման հիմա որևէ մեկն իրենցից «փայ» չի ուզում: Գործարարն այսօր, ըստ Փաշինյանի, մեկ խնդիր ունի՝ վճարել հարկերն ու լինել անձեռնմխելի: Անվտանգության խնդիրը դիտարկեց այդ համատեքստում. այն սկսվում է ոչ թե սահմանին կանգնած զինվորից, այլ հենց ամենափոքր կրպակից: Անտանգությունը բյուջետային ծախս է, որքան մեծ է բյուջեն, այնքան մեծ է զինված ուժերում փոփոխությունների հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է 3 անգամ շատ, իսկ Հայաստանում զորանոցների փոխարեն դղյակներ են կառուցվել: 

2022-ից յուրաքանչյուր ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխայի համար ամսական 50 հազար դրամ կտրամադրվի, մինչև երեխայի չորս տարեկանը լրանալը:

Փաշինյանն անդրադարձավ Արմավիրում, Գեղարքունիքում ձերբակալություններին: Ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, ցուցմունք տվել, ազատվել քրեական պատասխանատվությունից:

Նիկոլ Փաշինյան - Այս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, որպեսզի այնտեղ հանգստանան: Թավիշի ժամանակներն ավարտվում են:

Հաջորդ հանդիպումն Արարատում էր:

Նիկոլ Փաշինյան - Այս ընտրություններում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու:

Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարվա տնտեսական ցուցանիշները, նշեց՝ պողպատե մանդատով Հայաստանը նորովի են կառուցելու:

Նիկոլ Փաշինյան - Կեղեքիչ էլիտայի ներկայացուցիչները ոտքի են ելել, նրանք ձեզնից են ուզում խլել իշխանությունը, զրկվել են լափամաններից: Համոզված եմ՝ հպարտ քաղաքացին անգամ պարտությունների միջով անցնելով չի կոտրվի, կգնա ընտրատեղամաս: Գնացեք, արձանագրեք՝ տերուտիրականն եք:

Ավշարում Փաշինյանը նշեց՝ ընտրակաշառատուների դեմ պայքարը շարունակվում է՝ հայտնեց Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած ձերբակալության մասին:

Նիկոլ Փաշինյան - Որևէ մեկը թող չկասկածի, պողպատե չագուչով անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, որոնք փորերը քսելով ասֆալտին փորձում են բռնանալ:

«Քաղաքացիական պայմանագիրը» մարզում ընտրարշավն ավարտեց Արտաշատում, անդրադարձավ վերադարձած 15 գերիներին, ականապատ տարածքների քարտեզներին:

Նիկոլ Փաշինյան - Խոսքն այն քարտեզների մասին է, որ գտնվում են ադրբեջանցիների թիկունքում: Գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է: Համոզված եմ, որ բոլորին վերադարձնելու ենք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 15-ին քարոզարշավը շարունակելու են Սյունքիում: Առաջարկեց միասին մեկնել Սյունիքի մարզ՝ ի ցույց դնելու Հայաստանի միասնությունը:

Քարոզչական օրը «Քաղաքացիական պայմանագիրը» քայլերթով եզրափակեց Երևանի վարչական շրջաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում