Բաքուն լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման

ԱԱննա Ավետիսյան

Բաքվում շարունակվում են շինծու դատավարությունները գերեվարված հայ անձանց նկատմամբ:

Այսօր հրապարակվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի վճիռը՝ 20 տարվա ազատազրկում:

Էուլջեքչյանին մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Մեղադրանքը, որպես կանոն, մշուշոտ էր, որպես մեղադրանք իրենք օգտագործում են «դիվերսիոն գործողություններ», բայց դա հնացած տերմին է ընդհանրապես՝ Խորհրդային Միության քրեաիրավական համակարգից եկող: Ի՞նչ է նշանակում «դիվերսիա»: Արդյոք դա ահաբեկչական գործողությո՞ւն է, թե՞ ոչ, արդյոք դա մարդկության դեմ ուղղված հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ: Որպես կանոն՝ նման դեպքերի, արարքների համար են 20 տարի ազատազրկում սահմանում, բայց զուտ նրա համար, որ գտնվել է անօրինական՝ Արցախում այն դեպքում, երբ Արցախի հակամարտությունը ներքին կոնֆլիկտ է, ոչ թե միջազգային կոնֆլիկտ, հետևաբար, անձը չի կարող անօրինական գտնվել Արցախի տարածքում՝ թեկուզ հենց հանրային իրավունքի ուժով:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում