ՀԱԿ-ը կոչ է անում լրջանալ. հանդիպում Գյումրիում

ՔՔրիստինա Մկրտչյան

Շիրակցիների հետ հանդիպման սկզբում ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը նախ հիշեց Մարալիկի քաղաքապետի պատմությունը։ ՀԱԿ պատգամավորի թեկնածուի հավաստմամբ՝ Փաշինյանի իշխանությունը չկարողացավ պատժել անգամ ՀՀԿ-ական քաղաքապետին, որը, ըստ Զուրաբյանի, կոռուպցիոն գործարքի մեջ էր, նույնիսկ քաղաքապետարանից էր փախել: Զուրաբյանը հեգնեց՝ հիմա էլ պողպատյա մանդատ են խնդրում՝ մոռանալով, որ դա նրանք ունեին դեռ 2018-ին:

Նախկիններն ու ներկաները նույնիսկ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարց չեն կարողանում լուծել 10 տարում, ուր մնաց գերիների հարց լուծեն՝ շեշտեց Զուրաբյանը։ Խոստացավ, եթե ՀԱԿ-ը մեծամասնություն լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը գերիների հարցը կկարգավորի մեկ շաբաթում։ Զուրաբյանի խոսքով՝ շատերն այսօր դեպի Փաշինյանն են կողմնորոշվում զուտ այն պատճառով, որ նախկինները չվերադառնան։

Այսօր կանգնած ենք պետականության կորստի առաջ՝ հայտարարեց Արամ Մանուկյանը:

Սահմանների անվտանգության հարցը լուծված չէ, ուսումնական հաստատությունները, դատարանները պետության դեմ են. այս վիճակը կշարունակվի, եթե վերընտրվի իշխանությունը՝ պնդում են ՀԱԿ ներկայացուցիչները:

ԱԺ պատգամավորի թեկնածու Բագրատ Ասատրյանը շատ կարճ խոսեց, ասաց, որ իրեն քաղաքականություն է վերադարձրել երկրի վիճակը: Հայաստանը, ըստ նրա, կործանման եզրին է։

Կարևորը իրատեսությունը չկորցնելն է ու լրջանալը՝ եզրափակեց Ասատրյանը՝ կոչ անելով ընտրել Հայ ազգային կոնգրեսին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում