«Զարթոնք» ԱՔԿ-ն ակնկալում է հայտնվել ԱԺ-ում որպես արժեհամակարգի պաշտպան

ՆՆարեկ Սահակյան

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության քարոզարշավը մեկնարկում է եկեղեցուց՝ կարևոր համարելով քրիստոնեական արժեքները: Քարոզարշավի արդյունքներից գոհ է, քանի որ տեղավորվում է իրենց որդեգրած բարոյական 4 արժեքի մեջ՝ խոհեմություն, արիություն, արդարություն ու չափավորություն:

Արա Զոհրաբյան («Զարթոնք» ԱՔԿ-ի ցուցակի 1-ին համար) - Մենք չեն հավակնում, որ պետք է հավաքենք 80-90 տոկոս և նման ամպագոռգոռ հայտարարություններ չենք էլ անում: Մենք ակնկալում ենք հայտվել ԱԺ-ում որպես արժեհամակարգի պաշտպան:

Քաղաքացիները, եթե ցանկանում են ԱԺ-ում տեսնել ընտանիքի, եկեղեցու ու ընդհանրապես ազգային արժեքներ պաշտպանող անձանց, ապա քվեն «Զարթոնքին» պետք է տան՝ քվեաթերթիկի 4-րդ համարին. վստահեցնում են կուսակցության անդամները:

Վահագն Չախալյան («Զարթոնք» ԱՔԿ-ի անդամ) - Օրվա իշխանությունների մեծ մասի՝ աջակիցների հետ կապված, աջակցում են, քանի որ չեն տեսնում նոր ուժ, քանի որ մտահոգություն ունեն, որ նախկինները կարող է վերադառնան, նախկին արատավոր երևույթները: Վստահ եմ, երբ մեր առջև տեղեկատվական բլոկանդան կոտրվի, ու ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ ձևավորվել է նոր ուժ, հօգուտ «Զարթոնքի» կկատարեն ընտրությունը:

Կուսակցության ներկայացուցիչներն այս պահին դեռևս չեն քննարկում, թե որ ուժերի հետ է հնարավոր իրենց կոալիցիոն գործակցությունը, և, որի հետ են բացառում միանալը՝ ժամանակը ցույց կտա:

Խաչիկ Հակոբյան (ԱԺ պատգամավորի թեկնածու («Զարթոնք» ԱՔԿ) - Ցանկացած մանդատ ունենալու պարագայում առավելագույնը օգտագործելու ենք այդ հնարավորությունը, որպեսզի օրենսդրական ու իրավական մեխանիզմներով ապահովենք զարգացում և անվտանգություն:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում