Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ

ՄՄայա Խաչատրյան

Գործադիրը կրճատեց Հայաստան ներմուծվող ու երկրից արտահանվող ապրանքների համար թույլտվական փաստաթղթերի տրամադրման ժամկետները:

Ռաֆիկ Մաշադյան (ՀՀ ՊԵԿ նախագահի առաջն տեղակալ) - Համապատասխանության հայտարարագրի համար սահմանված է այժմ 5 աշխատանքային օր, նախատեսվում է, որ համապատասխանության հայտարարագիրը տրվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:

7-ի փոխարեն 5 աշխատանքային օր կտրվի վայրի բույսերի ներմուծման, արտահանման դեպքում: Թանկարժեք մետաղների, քարերի 3-րդ երկրներ արտահանման համար արտոնագրի տրամադրման ժամկետը 5-ից դարձել է 3, փայտանյութի արտահանման համար՝ 3-ից 2 աշխատանքային օր: Հարկ վճարողներին կթույլատրվի հայտերը, դիմումները, փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնել էլեկտրոնային: Դա կիրականացվի միասնական հայտ համակարգով՝ հասանելի այս կայքում:

Ռաֆիկ Մաշադյան - ՀՀ ներկրվող, արտահանվող ապրանքների ավելի քան 63 տոկոսի համար նախատեսված է այդ թույլտվական փաստաթղթերի տրամադրումը: Թվային առումով տարեկան այն կազմում է ավելի քան 80 հազար հատ: Թղթային թույլտվական փաստաթղթերը մենք կարող ենք տրամադրել էլեկտրոնային եղանակով, չի արգելվում նաև թղթայինը, բայց հնարավորություն է ընձեռվում՝ կարողանան ստանալ էլեկտրոնային:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Համակարգն իրապես միտված է մաքսային շատ ընթացակարգերում ավելի պարզեցումներ իրականացնել, էլեկտրոնային եղանակով տրամադրել, ստանալ փաստաթղթեր:



ԱՆՑՈՒՄ ԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ

2021-ի հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով:

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքերն են. երբ թոշակառուն 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է կենսաթոշակառուի75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասի:

56 հազար 433 քաղաքացի դեռ կանխիկ է գումարը ստանում: Նրանց ընձեռվում է հնարավորություն՝ կենսաթոշակները ստանալ նաև անկանխիկ:

Տաթևիկ Ստեփանյան - Կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետն առաջարկվում է սահմանել մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:

Եթե անձը ցանկանա կենսաթոշակն անկանխիկ ստանալ ազգային օպերատորի միջոցով, պետք է կնքի էլեկտրոնային փողի հաշվառման, հաշվի բացման և համալրման պայմանագիր, այդ մասին տեղեկանքը ներկայացնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Տաթևիկ Ստեփանյան - Քանի որ ինքնաշխատ ձևով է այս ամենը կատարվելու, ենթադրվում է ընտրություն կատարել բանկի, ազգային օպերատորի:  

Տիգրան Ավինյան - Կենսաթոշակառուն ստանալու է բանկային քարտ կամ «ՀայՓոստի» կողմից տրամադրվող քարտ, և կենսաթոշակներն ամբողջապես փոխանցվելու են այդ հաշվեհամարներին: 

ՄԻ ՇԱՐՔ ՇԵՆՔԵՐ ԱՅԼԵՎՍ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Երևանի մի շարք շենքեր հանվեցին 2013-ի գործադիրի որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից: Դրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը:

Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Հաշվի առնելով հանգամանքը, որ չնայած ձեռք բերող անձը արդեն մի մասի սեփականատերն է, մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռ չկա, ճանաչվել է պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել գերակայությունը:

Տիգրան Ավինյան - Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը: Նման պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումը մեր Կառավարության համար ընդունելի չէ, և, համաձայն այս որոշման՝ մենք, այս սկզբունքից ելնելով, շարունակելու ենք այդ քաղաքականությունը վարել. խոսքը վերաբերում է նաև «Դոլմամա» ռեստորանի շենքին:

Քաղաքապետին առաջարկվել է Երևանի այդ հատվածում կազմել նոր քաղաքաշինական սխեմա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում