«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Նոր Նորքում

ԱԱնուշ Մուրադյան

Սյունիքից ու Վայոց ձորից հետո՝ քարոզարշավի երրորդ օրը, «Հայաստան» դաշինքն այսօր Երևանում էր՝ Նոր Նորքում: Դաշինքի ցուցակը գլխավորող, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ դիմեց հավաքվածներին, հարցրեց՝ արդյոք կարծո՞ւմ են, որ երկիրն անվտանգ է, արդյոք գտնո՞ւմ են, որ երկրում կա համերաշխություն ու սեր: Ի պատասխան՝ լսվող «ոչ»-երից հետո, քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն առաջարկեց այդ հարցերի լուծման իրենց բանաձևը:

Մայրաքաղաքի ամենամեծ թաղամասերից մեկում նախկին նախագահը խոսեց նաև Երևանի խնդիրներից: Ասաց՝ երևանցի չէ, բայց վերջին 24 տարում ապրել է այստեղ, սիրել է քաղաքը: Քոչարյանը հիշեց իր պաշտոնավարման օրոք կատարած աշխատանքը, ասաց՝ փոխել են քաղաքի տեսակը, շատ գործ են արել:

Ռոբերտ Քոչարյանի տեղեկություններով՝ բյուջետային հիմնարկներից բազմաթիվ մարդիկ են աշխատանքից ազատվել: Խոստացավ՝ կառավարություն կազմելու հաջորդ օրը բոլորին կվերականգնեն, կփոխհատուցեն նրանց՝ քաղաքական հայացքների պատճառով կրած կորուստները:

Հունիսի 20-ին քվեարկել համար 24-ի օգտին՝ Քոչարյանը կոչ արեց քարոզարշավին ներկա քաղաքացիներին, վստահեցրեց՝ քայլում են դեպի ուժեղ Հայաստան: «Հայաստան» դաշինքին ընտրելով՝ մայրաքաղաքի բնակիչները նաև ուժեղ Երևան են ունենալու՝ հայտարարեց ցուցակի երկրորդ համար, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը: Նրա համոզմամբ՝ Կառավարությունից բացի պետք է փոխվի նաև հեղափոխությունից հետո էյֆորիայի ազդեցության տակ ձևավորված քաղաքային իշխանությունը:

Դաշինքն ունի հստակ ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ՝ պնդեց Վահե Հակոբյանը և թվարկեց մի քանի պատճառ, թե ինչու երևանցին պետք է իրենց ձայն տա:

Դաշինքին աջակցելու համար այսօր բեմում էր նաև 44-օրյա պատերազմում վիրավորած երկու քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում