ՀԴԿ-ն հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքում

ԱԱրման Գալոյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Գեղարքունիքի մարզում էր: Սևանի, Լճաշենի և Ծովազարդի բնակիչների հետ հանդիպմանը կուսակցության առաջնորդն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցական ուղիներին: «Եվրոպան շահագրգռված է դեպի Արևելք, Ծոցի երկրներ տարանցիկ ճանապարհ ունենալ Հայաստանով»,- ասում է Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԴԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար) - Էս կոմունիկացիան էկեք բացենք, էդ դեպքում համ մենք ստանալու ենք դիվիդենտներ, երկրորդ՝ մենք դառնալու ենք անվտանգության գոտի: Ես սա հատուկ շեշտում եմ, որովհետև 34 երկիր շահագրգռված է, որպեսզի այս տարածաշրջանում լինի կայուն վիճակ, որպեսզի իրենց բեռները հանգիստ տեղափոխվեն: Հիմա սրանից ավելի լավ ծրագի՞ր եք առաջարկում:

Դեմկուսի ցուցակի առաջին համար Տիգրան Արզաքանցյանն էլ հավատացնում է, որ իր ներուժն ու կապերը կարող է ծառայեցնել Հայաստանում ամենատարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերին:

Տիգրան Արզաքանցյան (ՀԴԿ նախընտրական ցուցակի 1-ին համար) - Ես ուզում եմ ասել, որ մենք ոչ միայն մտածում ենք բանակաշինության մասին, մեր տնտեսությունը բարձրացնելու մասին, այլև մտածում ենք մեր կրթության մասին, մեր ուսանողների, մանուկների, գիտության մասին, գիտության զարգացման մասին:

Արամ Սարգսյան - Չպետք է լինեն բևեռացված միլիոնատերեր և աղքատներ: Պիտի չլինի: Այդպիսի պետությունը գոյություն ունենալու հնարավորություն չունի: Եվ դուք էլ պետք է հավատաք, որ կարող եք ձեր երկրում ունենալ այն, ինչին արժանի եք:

Ելույթների ավարտին դեմոկրատները զրուցում են նաև բնակիչների հետ, պատասխանում հարցերին ու առաջարկում իրենց լուծումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում