ԲՀԿ-ն քարոզարշավին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով

ՀՀայկ Նավասարդյան

«Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական քարոզարշավն սկսում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: «Բարգավաճի» համար առաջնահերթությունը երկրի անվտանգությունն է, հետո տնտեսության ու հզոր պետության ստեղծումը: ԲՀԿ ցուցակի 3-րդ համար, առաջին կին թեկնածուն ներկայացնում է կուսակցության նախընտրական քայլերը:

Իվետա Տոնոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ) - Այս քարոզարշավին ԲՀԿ-ն ունենալու է ակտիվ քարոզչություն, Գագիկ Ծառուկյանը մարզերում անձամբ է ներկայացնելու նախընտրական ծրագիրը: 

Արտաքին հարաբերությունների մասին. անվտանգ և հզոր պետություն ունենալու երաշխիքը «Բարգավաճ Հայաստանը» համարում է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը, գերնպատակը՝ Արցախի անվտանգության ապահովումը:

Արման Աբովյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ) - Մեր գերնպատակը եղել է, կա և մնում է Արցախի անվտանգությունը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: 

Եթե «Բարգավաճն» իշխանություն դառնա, խոստանում է թեթևացնել հազարավոր քաղաքացիների վարկային բեռը:

Արթուր Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Որոշվել է մինչև 3 մլն դրամ վարկերը պետք է մարվեն, կատարվել են վերլուծություններ, կան հաշվարկներ: Այս ծրագիրն իրատեսական է: 

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն էլ քաղաքաշինական ծրագրերն է ներկայացնում, առաջարկում հին շենքերի տեղերում նորերը կառուցել ու տալ տանտերերին:

Վերջում կոչ՝ ուղղված քաղաքական ուժերին: Իվետա Տոնոյանը պայքարի դուրս եկած բոլոր կուսակցություններին հորդորում է զերծ մնալ ատելության ու թշնամանքի տարածումից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում