ՄՄարիամ Մխիթարյան

Anonymous-ի ցանցահենները «պատերազմ են հայտարարել» Իլոն Մասկին

Anonymous-ի ցանցահենները «պատերազմ են հայտարարել» Իլոն Մասկին

Իլոն Մասկը հայտնվել է Anonymous-ի հաքերների թիրախում կրիպտոարժույթի փոխարժեքի վրա ունեցած ազդեցության պատճառով: «Մասկի թվիթերը ցույց է տալիս «նրա բացահայտ արհամարհանքը միջին աշխատող մարդու նկատմամբ»,- կարծում են ցանցահենները:

Նրանք հայտարարել են, որ Մասկը ծաղրում է աշխատասեր մարդկանց, որոնց «երազները փլչում են Մասկի հրապարակային հիստերիայի պատճառով»: «Դուք հանդիպել եք արժանի հակառակորդի: Մենք Anonymous-ն ենք, մենք լեգեոն ենք, մենք գալիս ենք»,- ասել են ցանցահենները: Այս մասին տեղեկացնում է tjournal.ru-ն:

Նրանք Մասկին մեղադրել են նաև կեղծ բարեպաշտության համար, հաքերները համոզված են, որ նա իրականում չի ցանկանում բարելավել աշխարհի էկոլոգիան: Ըստ խմբի՝ Tesla-ի ղեկավարը «փորձում է երկակի խաղ խաղալ»:

«Աշխարհը փրկելու ձեր ձգտումն ավելի շատ կապված է գերազանցության և Փրկչի բարդույթի, քան մարդկության համար իրական մտահոգության հետ»,- ասել է Anonymous-ը:

Մայիսին Tesla-ն հրաժարվեց բիթքոիններ ընդունել էլեկտրական մեքենաների վճարի համար, ինչի պատճառով կրիպտոարժույթի արժեքն ընկավ 20%-ով: Չնայած հանգամանքին, որ Իլոն Մասկը հավաստիացրեց, թե Tesla-ն բիթքոին չի վաճառում, կրիպտոներդրողների համայնքը վրդովվեց և գործարարին մեղադրեց շուկայի շահարկման համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում