Պատգամավորները՝ ռազմագերիների խնդրի մասին

ՆՆարե Թադևոսյան

Հայ ռազմագերիների խնդրին անդրադարձել են նաև Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները:

«Բաքվում իրականացվող դատավարությունները ֆարս են, և, չնայած դրանց, մեր տղաներն ունեն ռազմագերու կարգավիճակ և դրանից բխող բոլոր իրավունքներից պետք է օգտվեն»,- նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է՝ մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված: Մոսկվայից պատվիրակությունը վերադարձել է ձեռնունայն: Լղոզած հայտարարություն են տարածել, թե  քննարկումները և բանակցությունները շարունակվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում