Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահի, ԱԺ նախագահի, Սենատի նախագահի և Փարիզի քաղաքապետի հետ

ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա մեկնարկեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ հանդիպումով: Առանցքային քննարկումների շարքում էին ռազմագերիների վերադարձի հարցին հնարավոր հրատապ լուծումներ տալը, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները: 

Այցի երկրորդ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր, որն անցավ փակ դռների հետևում: Քննարկվեցին Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, հատկապես՝ Հարավային Կովկասում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: 

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհեց: Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո հաջորդ այցը նախատեսված էր Ֆրանսիայի Սենատ, որտեղ Փաշինյանը հանդիպեց Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այնուհետև պատվիրակությունը մեկնեց Փարիզի քաղաքապետարան՝ Անն Իդալգոյի հետ հանդիպման: 

Վաղը՝ հունիսի 2-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում