Ամենօրյա աշխատանքներ են կատարվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԼԼիլիթ Սեդրակյան

Գերիների հարցով ԱԱԾ-ն զբաղվում է, ամենօրյա, շուրջօրյա աշխատանքներ են կատարվում նրանց վերադարձնելու ուղղությամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք խոսքը Գեղարքունիքի մարզում առևանգված 6 հայ գերիների մասի՞ն է, ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնեց՝ «և՛ նրանց, և՛ մնացածի»:

Նրա խոսքով՝ ուժային գործարք չի լինելու, լինելու են միայն բանակցություններ:

«Բանակցությունների արդյունքում պետք է փորձենք մեր եղած գերիներին հետ բերել»,- տեղեկացրեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում