Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

ՄՄարիա Գաբրիելյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ելիսեյան պալատում դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մինչև առանձնազրույցը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և Ֆրանսիայի նախագահը հանդես են եկել հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանձնառու է ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում, նշել, որ համանախագահներն ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարություններում ընդգծել են, որ պետք է վերականգնել բանակցությունները:

«Նախագահ Մակրոնը ճգնաժամի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և նրա ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է մեր երկրի ղեկավարը: 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում