Սյունիքում կրակոցներ չեն հնչել. Սյունիքի մարզպետ

ԼԼիլիթ Սեդրակյան

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձել է Սև լճի հատվածում սահմանային իրավիճակին: Նա վստահեցրել է, որ ադրբեջանական ուժերն ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում, մարզում կրակոցներ չեն հնչել:

Մարզպետը հերքել է նաև բնակիչների տարհանման մասին լուրերը:

«Եկել են, պետական սահմանը խախտել են ու նստած են իրենց նշված տեղերը»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ հիմա ադրբեջանցի զինվորականների թիվը պակասել է: 

«4 հատ պոստ ունեն, 4-ն էլ մերն է: Ամեն մեկում թող լինի 25-25, 100 հոգի: Մեր հատվածում՝ Սև լճի հատվածում եմ ասում: Իրավիճակն էս պահին նորմալ է, կրակոցներ չկան: Ե՛վ հակառակորդը, և՛ մենք նստած ենք մեր նշված հատվածներում»,- ասել է Սյունիքի մարզպետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում