Հունիսի 1-ից բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվում է. Ավանեսյան

ՆՆարե Ոսկանյան

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջն այլևս չի գործելու: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից գործելու է որոշակի բացառություններով՝ փակ տարածքում:

«Ունենք համաճարակի ընդհանուր տեմպի նվազում և այս պահին նպատակահարմար ենք գտնում, որ այս սահմանափակումն այլևս չգործի: Կարանտինի մասին որոշումը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մտցնել որոշակի սահմանափակումներ, իսկ երբ այդ անհրաժեշտությունը վերանա, ապա հանել դրանք»:

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանը հատելուն, Ավանեսյանն ասաց, որ արդեն իսկ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ կազմում գտնվող, և մեր հարևան Վրաստանը, փոփոխություններ են կատարել, և քաղաքացիները կարող են սահմանը հատել, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ և եթե պատվաստված են: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հորդորեց ակտիվ պատվաստվել, որ առաջիկա արձակուրդներին պատրաստ լինեն ՀՀ-ից դուրս գալու և այլ երկրներ մուտք գործելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում