ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու

ԱԱրման Գալոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու. ՔՊ-ից ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեր միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունն այս ընտրություններում վերահաստատվելու է: Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը որպես կառավարող ուժ, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը: Շատ շուտով, մեկ ժամվա ընթացքում կհրապարակենք ՔՊ ցուցակը ամբողջությամբ: Ցուցակը շատ ներառական է, ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից»,- հայտարարեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում