Հերոսներ և փրկիչներ փնտրելով մենք հրաժարվում ենք պատասխանատվությունից. Սիմոնյան

ՆՆարե Ոսկանյան

Հերոսներ և փրկիչներ փնտրելով  հրաժարվում ենք պատասխանատվությունից, ազգային առաքելության և պետական քաղաքականության մեջ մեր փոքր պատասխանատվությունը ստանձնելու պարտավորությունից՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարությունների ժամին: Նրա խոսքով՝ դրա համար էլ փնտրում ենք փրկիչներ, որ գան ու մեզ տանեն ինչ-որ մի երանելի ավարտ, մինչդեռ ավարտ և վերջ գոյություն չունեն, կարևորը ընթացքն է: 

«Սա մեր ազգային հիմնական խնդիրն է, որ դեռևս չենք կարողացել հաղթահարել այսօր, և դրա համար է մեր սայլի անիվը անընդհատ կոտրվում իր սիրած փոսում»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ հավատում է, որ  մենք կհաղթահարենք նաև այսօրվա մարտահրավերը, որը կոչվում է հասունության մարտահրավեր, և կդադարենք փրկիչներ ու հերոսներ փնտրելուց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում