Օրը՝ 60 վայրկյանում | 21.05.2021

ԱԱրման Գալոյան

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման, նախապայմանների շուրջ կարծիքների փոխանակում. Նիկոլ Փաշինյանն ու  Արմեն Սարգսյանը հանդիպում են ունեցել:

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ի համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը. Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների վերադարձի հրատապությունը:

Կոչ ենք անում Թուրքիային հրաժարվել էթնիկ գործոնը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու քաղաքականությունից. ասել է Մարիա Զախարովան:

Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ:

Մեր երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 484, մահացել՝ 7 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում