ՄՄերի Ներսիսյան

Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ պատժամիջոցները

Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ պատժամիջոցները

Վիեննայի բանակցություններում Արևմուտքը համաձայնել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները՝ ասել է Իրանի նախագահը՝ մեկնաբանելով Ավստրիայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։

Հասան Ռոհանին մանրամասնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ, և Արևմուտքի ներկայացուցիչների հետ որոշել են չեղարկել նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, նաև Իրանի Կենտրոնական բանկին առնչվող պատժամիջոցները։

Ռոհանիի խոսքով՝ մնացել է մի քանի հարց՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Վիեննայում Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի նիստերն ընթանում են ապրիլի սկզբից, աշխատանք Էր տարվում նաև փորձագետների մակարդակով և երեք աշխատանքային խմբի կազմով՝ Գործողությունների համապարփակ ծրագրի իրականացումը վերսկսելու, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելու և Իրանի միջուկային պարտավորությունները կատարելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում