Սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել ծեծկռտուքներ. Փաշինյան

ՀՀովհաննես Վարդանյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծիք Է հայտնել, որ փաստաթուղթն ԱԺ վավերացման կարիք չունի և զուգահեռներ տարել հունվարի 11-ին ընդունված հայտարարության հետ։

Դելիմիտացիայի արդյունքների վավերացման մասին խոսելով՝ վարչապետի պաշտոնակատարը պատասխանը թողել է իրավաբաններին։

Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակված տեսանյութին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ սահմանային ամբողջ երկայնքով տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:

«Հիմա ասում են՝ Պաշտպանության նախարարությունն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, չեն զեկուցում, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին։ Այդ գործակալներն էլ տարածում են։

Այդ մարդիկ հակապետական մարդիկ են, 30 տարի Ղարաբաղի կեսն ու ազատագրված տարածքները տվել են: Ինձ հղում չեմ անում, իրենց հրապարակած հայտարարություններն են, ինչո՞ւ չեն հրապարակել: Ասում են՝ պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ: Այդ դեպքում Պաշտպանության նախարարությունն իր նախորդ հրապարակումն ինչո՞ւ է հերքել, որովհետև կարևոր է, որ ժողովրդին անկեղծ ասի այն, ինչ կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում