ՀՀ տարածքների հետ կապված խնդիր չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

ԱԱրման Գալոյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու հարցին՝ նշելով, որ խորհրդի նիստին կմասնակցի և կներկայացնի իր կարծիքը: Քոչարյանն ընդգծել է, որ այս պահին փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ, բայց վստահ է՝ կլինեն աշխատանքային քննարկումներ, և պնդել՝ Հայաստանի տարածքների հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես կարծում եմ՝ ԱԺ-ում փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն: Ըստ Սահմանադրության՝ ՀՀ տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի: Իսկ ՀՀ տարածքներին վերաբերող որևէ խնդիր չի կարող լինել:

Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց, չգիտես ինչու, տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որտեղ իր համար հնչեցնելը շահեկան է: Այն մասը, որ արժեր, չգիտես ինչի, ինքը ծածկում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում